Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.02.2026 | 22:00
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ,
Գոհությամբ սրտիս դռները լայն բացում եմ Քո առջև։
Քո Խոսքն ուսուցանում է.
«Հավատա՛ Տիրոջը, և Նա կպաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները և հույսդ դի՛ր նրա վրա» (Սիրաք 2:6):
Տեր, այդ խոսքերով զորացած` դիմում եմ Քեզ խոնարհ հոգով և աղաչում, որ մեր սիրտը միշտ մնա փարված Քո անշեջ ներկայությանը։
Թող Քո սուրբ ներկայությունը լինի մեր ուղեկիցը ամեն օր ու մեզ առաջնորդի սուրբ ու արդար ուղիներով, որ մեր կյանքը դառնա Քո անսահման սիրո ու ողորմության վկայություն։
Ամեն։
Դիտվել է՝ 3795

Մեկնաբանություններ